Հասարակություն
Ինչպես չհիվանդանալ գրիպով․ Առողջապահության նախարարը խորհուրդներ է տալիս
Gohar Vardanyan
1 րոպե
548 դիտում
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, պայմանավորված բնակչության սերտ շփումներով, հետգրիպային բարդություններով ծանր հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են ամանորյա տոներից հետո՝ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.
հնարավորության սահմաններում զերծ մնալ շփումներից. անգամ մեկ համբույրը կարող է պատճառ դառնալ գրիպով վարակվելուն, ինչը ռիսկային է նորածինների և վաղ մանկական տարիքի երեխաներ համար,
հնարավորինս չմասնակցել զանգվածային միջոցառումների,
բացառել հոսպիտալացված հիվանդներին, հարազատներին տեսակցությունները, քանի որ գրիպը և սուր շնչառական վարակները տարածվում են օդակաթիլային ճանապարհով և անգամ մեկ հիվանդը բավական է շրջապատի առողջ մարդկանց վարակելու համար,
խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
հագնվել եղանակին համապատասխան,
հաճախակի օդափոխել փակ տարածքները,
օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ,
պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը,
եթե պատկանում եք ռիսկի խմբին, ապա անհրաժեշտ է ԱՆՀԱՊԱՂ պատվաստվել գրիպի դեմ, հետևել անձնական հիգիենային:
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, ով շրջապատի համար վտանգավոր է հիվանդության առաջին օրից մինչ լրիվ ապաքինումը։
Գրիպի հարուցիչն ախտահարում է շնչուղիների լորձաթաղանթը, որտեղից լորձի փոքրիկ մասնիկները վիրուսի հետ միասին հազալու, փռշտալու և խոսելու ժամանակ արտազատվում են արտաքին միջավայր և վարակում շրջապատի անձանց։
Գրիպի հիմնական ախտանշաններն են՝
ջերմություն (39-40°),
հազ,
կոկորդի ցավ,
մարմնի ջարդվածության զգացողություն,
հոգնածություն,
գլխացավ։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
530
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Գագիկ Սուրենյանը եղանակային նորություններով
Gohar Vardanyan
959
Որ ապրանքները կթանկանան հունվարի 1-ից հետո
Gohar Vardanyan
903
Գավառը բողոքում է. բնակիչները ճանապարհ են փակել
Gohar Vardanyan
1 րոպե
844
Ավելին Հասարակություն բաժնից
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
1
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
90
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
230
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
439