Պատահարներ

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում․ թարմացված

Gohar Vardanyan 356 դիտում
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում․ թարմացված
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Թալինի, Սպիտակի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից