Պատահարներ
Ղազախստանի ՆԳՆ-ն Նարեկ Գուրուրյանին հորդորել է ինքնակամ հանձնվել
Gohar Vardanyan
1 րոպե
453 դիտում
Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը անդրադարձել է Կարգանդայում տեղի ունեցած միջադեպից հետո հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդի հայտարարությունը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Դեռ 2 օր առաջ նրա հարազատներին է փոխանցվել մեր գործընկերների բոլոր կոնտակտները: Սակայն մինչև օրս ոչ ոք կապ չի հաստատել նրանց հետ:
Նախարարությունը երաշխավորում է գործի օբյեկտիվ և համապարփակ քննությունը»:
Ներքին գործերի նախարարությունը հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանին կոչ է արել ինքնակամ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին՝ ծանրացուցիչ հանգամանքներից խուսափելու համար:
Նշենք, որ Ամանորի գիշերը Կարագանդայում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից մեկը՝ այժմ համապետական հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը ավելի վաղ տեսաուղերձ էր հղել: Տեսաուղերձում Նարեկ Հովնանի Գուրուրյանը, ներկայանալուց հետո նշել էր․ «Ցանկանում եմ ասել, որ ոչ ոքի չեմ սպանել: Այն չարաբաստիկ գիշերը ես «Հին Հռոմ» ռեստորանում մասնակցել եմ զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չեմ սպանել» Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար, սակայն ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի: Ես մարդասպան չեմ»։
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը ոչ սթափ վիճակում գտնվող մի խումբ տղամարդկանց միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ, որի ժամանակ մեկ մարդ դանակի վնասվածքից մահացել էր, ևս երեքը՝ վիրավորվել:
Միջադեպից հետո երեք մարդ կալանավորվել է 2 ամսով, իսկ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Gohar Vardanyan
1 րոպե
51,068
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանգնացրել են զորակոչի ավտոբուսը. քաշքշոցներ, հայհոյանքներ
Gohar Vardanyan
1 րոպե
1,282
ՀՀԿ-ական ղեկավարին թույլ չեն տալիս գնալ աշխատասենյակ
Gohar Vardanyan
1 րոպե
814
Ավտովթար Արարատի մարզում. վթարված մեքենաներից մեկը մխրճվել է ավտովերանորոգման սրահի մեջ
Gohar Vardanyan
1 րոպե
661
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
706
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,687
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,496
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
351