Պատահարներ

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է

Gohar Vardanyan 350 դիտում
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածի, Արթիկի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վեդի-Լանջառ, Քուչակ-Ապարան և Լանջիկի ճանապարհահատվածներում գետնաբուք է: Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր: Արագածի և Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Բքի և ցածր տեսանելիության պատճառով Քուչակ - Ապարան ճանապարհահատվածը դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից