Այլ
Ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին
Gohar Vardanyan
218 դիտում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Մարտունու, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքում բուքը դադարել է: Այս պահին նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհի բացման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
Նմանատիպ հոդվածներ
Սա կոչվում է ձյան հեղեղ. Սուրենյան
Gohar Vardanyan
651
Լարսը փակ է
Gohar Vardanyan
1 րոպե
266
Քուչակ-Ապարան-Միրաք ճանապարհին գետնաբուք է․ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
Gohar Vardanyan
273
Վարդենյաց լեռնանցքը որոշ մեքենաների համար փակ է
Gohar Vardanyan
219
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
198
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
202
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
227
Լուրերը մեկ տողով. Հայաստանյան բարեփոխումներ, գերիների հարց և տարածաշրջանային լարվածություն
1 րոպե
235