Այլ
Խաշ ուտելով հանրապետականին նմանվելու հրապարակմանն է անդրադարձել Փաշինյանը
Gohar Vardanyan
668 դիտում
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է խաշ ուտելով հանրապետականին նմանվելու վերաբերյալ «Հրապարակ» թերթի հրապարակմանը։
«Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։
Ես եմ նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը և ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը և իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպես օրինակ՝ հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով, և նույնիսկ խաշ ուտելով։Այս չափանիշով հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ։
Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս և այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում։ Եվ նրանց տեքստերից ծորում է նոստալգիան հանրապետական կոռումպացված իշխանության նկատմամբ։ Չէ՞ որ երկար տարիներ կողք կողքի գործելով նրանք համարյա հարազատացել են»,-ասված է գրառման մեջ։
-
«Հրապարակ» թերթ.
Բարի ավանդութները շարունակվում են: Պարզվում է` Նոր Հայաստանի իշխանությունները ՀՀԿ-ին չեն զիջում անգամ խաշի նկատմամբ սիրո հարցում: Կիրակի օրը էջմիածնի ռեստորանային համալիրներից մեկում տեղի կունենա «Իմ քայլը» դաշինքի մերձեցման առավոտը՝ խաշի սեղանի շուրջ, որպեսզի «Իմ քայլի» պատգամավորական ֆրակցիան եւ կառավարության անդամները միմյանց մոտիկից ծանոնթանան:
Հաշվի՞ եք առել խաշի սոսնձող, ոսկորներն ամրացնող հատկությունը, թե չեք ուզում հետ մնալ ՀՀԿ-ից` հարցին «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչն ասաց` «Ոչ մեկը, ոչ մյուսը. պարզապես այդպես ավելի նպատակահարմար էր»:
Ի դեպ, «խաշի» էջմիածնական «ավետիսը» ֆրակցիայի պատգամավորներին տվել է ԱԺ ապագա նախագահ Արարատ Միզոյանը` ուրբաթ օրը ԱԺ դահլիճում տեղի ունեցած փակ նիստի ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Բա ԱԱԾ պետին ինչի՞ չեն քննադատում, թե՞ վախենում են. Հայկ Սարգսյանը` բաճկոնի մասին
Gohar Vardanyan
1,757
Տնային կենդանիներ պահելու համար պետք է պետական տուրք վճարեք
Gohar Vardanyan
712
10․000 դոլար Զարուհի Մեժլումյանին՝ Մհեր Ենոքյանի գործը վերաբացելու համար.Նարեկ Մալյան
Gohar Vardanyan
640
Հայաստանում ձյան տեղումները վերսկսում են
Gohar Vardanyan
1 րոպե
458
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
201
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
203
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
228
Լուրերը մեկ տողով. Հայաստանյան բարեփոխումներ, գերիների հարց և տարածաշրջանային լարվածություն
1 րոպե
235