Քաղաքականություն
Փաշինյանը դիմում է քաղաքացիներին
Gohar Vardanyan
316 դիտում
Հայաստանում սեփականության վերաբաշխում չի եղել, սա վերաբերում է նաև լրատվական դաշտին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ արձանագրենք, որ լրատվական դաշտի 90 տոկոսը կամ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, կամ՝ մեզ ընդդիմադիր ուժերին։ Նախկին իշխանությունից հիմնականում երկու սուբյեկտ կա, ում տիրապետության տակ են գտնվում լրատվամիջոցները։ Այդ առումով ստեղծված իրավիճակը բացառիկ է, քանի որ իշխանությունները լրատվամիջոցներին չեն տիրապետում։ Ասել, թե ոչ մի տարբերություն չկա, այս իշխանությունն այնպիսին է, ինչպիսին էր Հանրապետականը։ Եվ սրա համար բերվում են անհերքելի ապացույցներ։ Ինչո՞ւ անհերքելի, օրինակ, ասում են, թե նախկին վարչապետն էլ ուներ երկու ականջ, մի քիթ, մի բերան, երկու աչք։ Այս վարչապետն էլ նույնն ունի։ Սա արվում է ցույց տալու համար, թե երկրում բացարձակ ոչ մի բան չի փոխվել», - ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ թիրախում են հայտնվել նաև իր ընտանիքի անդամները։
«Ասում են՝ պատկերացնում եք, վարչապետը ուղղաթիռ է նստում, պատկերացնում եք, էշով պետք է գնար վարչապետը։ Սրա խորքային իմաստն այն է, ցույց տալ, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել, երկիրը երկիր չի դառնա», - ասաց վարչապետը՝ հավելելով, թե կա տարբերություն ներկա և նախկին իշխանությունների միջև։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
290
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
251
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
102
Վեց երկրներ պատրաստ են ապահովել Հորմուզի անվտանգությունը
1 րոպե
375
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,348
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
279