Այլ
Ձյուն, բուք և ցածր տեսանելիություն. Որոշ ավտոճանապարհներ փակ են
Gohar Vardanyan
328 դիտում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի, Ստեփանավանի, Աշոցքի, Վանաձորի, Ալավերդու, Սևանի, Վարդենիսի, Կոտայքի, Եղվարդի, Մարտունու, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը, ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է: Վարորդներին խորհուրդ ենք տալիս նշված ճանապարհով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
Ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է նաև Քեթիի լեռնանցքը:
Արթիկի, Ապարանի, Ախուրյանի, Թալինի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ջաջուռի լեռնանցքում, Սիսիան-Գորիս, Թալին-Մարալիկ-Մաստարա ճանապարհահատվածներում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Նմանատիպ հոդվածներ
Տեսանյութ խոշոր վթարի վայրից
Gohar Vardanyan
449
Ձերբակալություն Երեւանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում
Gohar Vardanyan
1 րոպե
397
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայտնաբերվել են մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանայք
Gohar Vardanyan
391
ԼՈՒՍԱՆԿԱՐ․Մերկասառույցի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Gohar Vardanyan
1 րոպե
380
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
199
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
202
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
227
Լուրերը մեկ տողով. Հայաստանյան բարեփոխումներ, գերիների հարց և տարածաշրջանային լարվածություն
1 րոպե
235