Քաղաքականություն
Սեյրան Օհանյանը հերքում է
Gohar Vardanyan
1 րոպե
266 դիտում
Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում armlur.am կայքում հրապարակված «Ինչ են հետաքրքրվել քննիչները Սեյրան Օհանյանից» , այնուհետև aravot.am կայքում հրապարակված «Սեյրան Օհանյանը բացատրել է 0038 հրամանի էությունը...» հոդվածները, ըստ որոնց «Ժողովուրդ» օրաթերթն ունի տեղեկություններ հարցաքննությունից (Մարտի 1-ի գործի շրջանակներում առաջադրված մեղադրանքի), իբրև թե ես խոսել եմ 0038 հրամանի ինչ-որ տեխնիկական մասի ապահովումից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին փոխնախարար Սեյրան Օհանյանը։
Գրառման մեջ հավելում է․
«Հերքում եմ և համարում ակնհայտ սադրանք:
Յուրաքանչյուր իրեն հարգող լրագրող պարտավոր է կից ներկայացնել փաստը, որով կապացուցի իր խոսքերի ճշմարիտ և օբյեկտիվ լինելը. նշված հոդվածը չի ներկայացնում ոչ փաստաթուղթ, ոչ ձայնագրություն:
Ավելին, հաշվի առնելով քննության նյութերի գաղտնիության հանգամանքը՝ ինձ մոտ հարց է առաջանում. ինչ աղբյուրից է լրատվամիջոցը տիրապետում, իսկ տիրապետելու պարագայում՝ օրինականությունը, և ինչու չի հրապարակում ապացույց հանդիսացող փաստաթուղթը:
Բովանդակությամբ ոչինչ չասող այս «ստեղծագործական շարադրությունը», կարծում եմ, նպատակ է հետապնդում հանրությանը շեղելու իմ ֆեյսբուքյան վերջին գրառումից, որին կցված ձայնագրությունը օբյեկտիվ ապացույց է իմ դեմ ուղղորդված հետապնդման, դրան հաջորդող հնարովի մեղադրանքի, իսկ այս թեմայով հրապարակումները տարբեր լրատվամիջոցներում կարելի է համարել ուղղորդվող տրամաբանական շարունակությունն այդ ամենի»:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
290
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
250
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
76
Վեց երկրներ պատրաստ են ապահովել Հորմուզի անվտանգությունը
1 րոպե
312
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,340
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
278