Քաղաքականություն
Սպառնալիքներ Ադրբեջանից․եթե չդադարեցնի հայերի հանդեպ իր սերը, մեր համբերությունը կպայթի
Gohar Vardanyan
1 րոպե
294 դիտում
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով նախօրեին ժամանել է Հայաստան, այցի հենց առաջին օրը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանից: Այս մասին Լապշինը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնել ադրբեջանական մամուլի սպառնալիքները:
«Թե ինչպես Ադրբեջանը Լապշինին խանդեց հայերի նկատմամբ: Երեկ ամբողջ օրը դեպի Երևան երկար չվերթից հետո փորձեցի հանգստանալ: Պառկած եմ անկողնում, ինչ-որ ֆրանսիական կատակերգություն եմ նայում, մեկ էլ՝ ընկերներիս ուղարկում են հղում ադրբեջանական լրատվական կայքերից, որտեղ բառացիորեն գրված է. «Եթե Լապշինը չդադարեցնի հայերի հանդեպ իր սերը, մեր համբերությունը կպայթի»:
Կատակ չեմ անում, այդ հիմարները հենց այդպես էլ գրել են:
Նրանց համար քիչ է, որ ՄԻԵԴ-ը Ստրասբուրգում իրենց պատասխանատվության ենթարկեց իմ հանդեպ մահափորձի համար, և շուտով գործընթաց կսկսվի ԱՄՆ-ում: Նրանց քիչ է նաև, որ երեկ ԵԽԽՎ-ն Բաքվին խստորեն դատապարտեց Մեհման Հուսեյնովին հետապնդելու համար: Ալիևի համար այժմ կարևոր է, որ ես մեկնեմ Արցախ՝ ելնելով Բաքվի ներքաղաքական իրավիճակից, և որպեսզի իմ այցը վերածեն Հայաստանի դեմ սադրանքի: Այդ իսկ պատճառով նրանք կմեկնաբանեն իմ ամեն մի քայլը: Ավելի ուշ Արցախ կմեկնեմ: Իսկ մինչ այդ կզվարճանանք, թե ինչպես են նրանք հետևում Դիլիջանից, Սևանից, Գյումրիից իմ հոդվածներին»,- գրել է բլոգերը:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
290
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
251
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
89
Վեց երկրներ պատրաստ են ապահովել Հորմուզի անվտանգությունը
1 րոպե
350
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,343
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
278