Այլ
«Մենք հեղափոխություն ենք արել, որ մեզ տուգանե՞ք». մեղմ քաղաքականությունը բերեց պատահարների ավելացման
Lilit A.
1 րոպե
806 դիտում
Վերջին 10 տարիներին մեքենաների քանակը բազմապատկվել է 2-2.5 անգամ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը: Եթե 10 տարի առաջ 10, 15, առավելագույնը 20 հազար մեքենա էր ներկրվում, ապա 2018 թ. 70 հազարից ավելի մեքենա է ներկրվել: «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիրը նկատում է, որ մեքենաների թվաքանակի ավելացմանը զուգահեռ նոր ճանապարհներ մայրաքաղաքում շատ քիչ են կառուցվել: «Միայն Մոնթե Մելքոնյան փողոցն է երևի: Ամեն օր 350-400 մեքենա է Երևանում երթևեկում, և դրան գումարվում է վարորդական վկայականների ստանալու ձևերը, անփորձ վարորդներ: Այս ամենը հանգեցրեց վթարների շատացմանը, ՃՏՊ-ների քանակի ավելացմանը»,- նշեց նա: Պատահարների թիվը 2018 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 61 հազար՝ 2017 թ. 53 հազարի համեմատ:
«Միանշանակ ասել, որ մեքենաների քանակն է դեր խաղում ՃՏՊ-ների ավելացման հարցում, սխալ է: Ապրիլ-մայիսից հետո ոստիկանությունը որդեգրեց մեղմ քաղաքականություն, և դա բերեց որոշ վարորդների՝ օրենքից դուրս նայելուն: Խախտում անող վարորդներն ասում են՝ մենք հեղափոխություն ենք արել, որ մեզ տուգանեք: Այսինքն՝ մեղմ քաղականություն կոչվածը մարդիկ այլ կերպ ընկալեցին»,-նշեց նա:
Նմանատիպ հոդվածներ
«Կարմիր գծերում» կայանելու դեպքում փակեք մեքենաների համարանիշերը. «Վարորդի ընկեր» ՀԿ-ն կոչ է անում
Lilit A.
2,610
Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից
Lilit A.
1,382
Բենզինի գինն աստիճանաբար 50 դրամով կէժանանա. «Ժողովուրդ»
Lilit A.
628
Արմավիրի մարզպետը պարգևատրել է իրեն և աշխատակազմին. «Հետք»
Lilit A.
1 րոպե
511
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
200
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
203
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
228
Լուրերը մեկ տողով. Հայաստանյան բարեփոխումներ, գերիների հարց և տարածաշրջանային լարվածություն
1 րոպե
235