Այլ
Կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ
Gohar Vardanyan
1 րոպե
348 դիտում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 259 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս:
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ:
Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.
Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝
1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
***
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. հունվարի 20-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:
Նմանատիպ հոդվածներ
Շուտ մտեք, փոխեք գաղտնաբառերը, քանի ադրբեջանցիք հաշիվները չեն տարել.Սամվել Մարտիրոսյան
Gohar Vardanyan
3,051
Գերլուսնի ամբողջական խավարում է սպասվում. «արյունոտ Լուսին» երևույթը
Gohar Vardanyan
1 րոպե
794
Այսօր Սևանում անթիվ ու անհամար ձկնորսական նավակներ կան
Gohar Vardanyan
1 րոպե
615
4 օրվա եղանակի կանխատեսում
Gohar Vardanyan
536
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
198
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
202
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
227
Լուրերը մեկ տողով. Հայաստանյան բարեփոխումներ, գերիների հարց և տարածաշրջանային լարվածություն
1 րոպե
235