Այլ
Կրկին թալանել են Varks.am-ը, հափշտակել խոշոր չափի գումար
Gohar Vardanyan
337 դիտում
Հունվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում անձը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, հայտնում է Shamshyan.com-ը:
Հանցագործը եղել է գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները:
Հանցագործությունը տեսաձայնագրվել է, և Արաբկիրի ոստիկաններն արդեն մոտավոր ունեն կասկածյալի տվյալները։
Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապարտաստվում։
Նշվում է, որ Varks.am-ից հանցագործը հափշտակել է 1 մլն դրամ։
Փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
Շուտ մտեք, փոխեք գաղտնաբառերը, քանի ադրբեջանցիք հաշիվները չեն տարել.Սամվել Մարտիրոսյան
Gohar Vardanyan
3,051
Գերլուսնի ամբողջական խավարում է սպասվում. «արյունոտ Լուսին» երևույթը
Gohar Vardanyan
1 րոպե
794
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Լարսը բաց է, կուտակված բեռնատարներ կան. Իրավիճակըՙ ավտոճանապարհներին
Gohar Vardanyan
1 րոպե
262
Լարսը բաց է թեթև մարդատարների համար. Կուտակված բեռնատարներ կան
Gohar Vardanyan
225
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
198
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
202
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
227
Լուրերը մեկ տողով. Հայաստանյան բարեփոխումներ, գերիների հարց և տարածաշրջանային լարվածություն
1 րոպե
235