Քաղաքականություն
Դավիթ Անանյանը հերքում է ավելի քան 8 միլիոն պարգևավճարի մասին տեղեկությունը
Gohar Vardanyan
501 դիտում
Այդպիսի պարգևատրումներ չկան մեզ մոտ։ Այս մասին Tert-ի հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է Yerevan today-ի՝ ՊԵԿ-ում տրված պարգևավճարների վերաբերյալ հրապարակումը։
ՊԵԿ-ի նախագահի պարզաբանմամբ՝ դա երկու ամսվա աշխատավարձի, հավելավճարների և պարգևատրումների չափն է:
«Դեկտեմբերին վճարվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, հավելավճարները և պարգևատրումները, որոնց հանրագումարը կարող է այդքան կազմել»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Նշենք, որ Yerevan today կայքի հրապարակման համաձայն՝ ՊԵԿ-ի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ դեկտեմբերին «աստղաբաշխական» յոթանիշ աշխատավարձ և պարգևատրումներ են ստացել, մասնավորապես՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ 8 մլն 55 հազար դրամ, իսկ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն 60 հազար դրամ:
Հավելենք, որ, մասնավորապես, ՊԵԿ նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 793 680 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը):
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
535
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
407
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
334
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
204