Քաղաքականություն
Կարևոր
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
477 դիտում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատական նիստում ելույթով է հանդես եկել: Ալումյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի ելույթը տևել է ուղիղ երկու ժամ:
«Նա մանրամասն ներկայացրեց այն իրավիճակը, որ ստեղծվել էր փետրվարի 23-ի դրությամբ, դա մասնավորապես իրավիճակ էր, երբ բավական շատ տեղեկատվություն էր ստացվում, թե աշխատանքներ են տարվում, որ բանակայինները միանան ցուցարարներին, որ պաշտպանության փոխնախարարները, որոնցից մեկը ԵԿՄ ղեկավարն էր, ԵԿՄ վարչությունում խմորումներ էին սկսել, որ Երկրապահներն էլ միանան ցուցարարներին, այդ պայմաններում ինքը ցուցում է տվել պաշտպանության նախարարին, որ նա ապահովի բանակի չեզոքությունը»,- ասաց Ալումյանը:
Երկրորդ նախագահը պատմել է, որ ստեղծված իրավիճակի պայմաններում հրավիրել է բանակի հրամանատարական կազմին և ցուցում տվել պաշտպանության նախարարին, որպեսզի նա ապահովի բանակի չեզոքությունը։
«Նա ցուցում է տվել, ասել է՝ գնացեք, ապահովեք, որ բանակն այս պրոցեսներին հանկարծ չխառնվի։ Բացի այդ, ասվել է, որ այն բարձրաստիճան սպաներն, ովքեր որ պատրաստվում են շարունակել իրենց ծառայությունը բանակում, պետք է զերծ մնան ԵԿՄ-ում սկսված այդ պրոցեսներին մասնակցելուց, հակառակ դեպքում կարող են բանակից դուրս գալ և գնալ ԵԿՄ-ում շարունակել իրենց քննարկումները»,- ասաց նա։
Ալումյանն ասաց, որ երկորրդ նախագահն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև «0038» հայտնի հրամանին։
««0038» հրամանին ծանոթանալուց հետո պարոն Քոչարյանը ևս մեկ անգամ հստակ ընդգծել է, որ ինչպես պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ այդ հրամանը ո՛չ իր, ո՛չ Լևոն Տեր–Պետրևոսյանի և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, երբևիցե նման հրամանները չեն ուղակվել նախագահական, որպեսզի նա այդ հրամանին ծանոթանա կամ իր հավանությունը տա, կամ այդ հրամանը պահի իր մոտ»,– պատմեց նա։
Պաշտպանը վստահեցրեց, որ երեք նախագահների պաշտոնավարման ժամանակաշրջանում չի եղել նման օրենքի պահանջ կամ ընդունված պրակտիկա, որպեսզի պաշտպանության նախարարների հրամաններն ուղարկնեն նախագահական նախապես համաձայնեցնելու կամ հրամանն արձակվելուց հետո այն ուղարկեն ի գիտություն։
«Էնպես չի, որ պաշտպանության նախարարը հրաման արձակի, հետո զանգի՝ ասի՝ շեֆ, նման բան եմ արել»,– ասաց նա՝ հերթական անգամ ընդգծելով, որ այդ հրամանի մեջ չկա մի բան, որի համար ոչ միայն քրեական պատասխանատվության կարելի էր ենթարկվել, այլև՝ ամաչել։
«0038 հրամանի մեջ որևէ վատ բան չկար»,– ընդգծեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Նախկին օլիգարխը սկսել է ցուցմունքներ տալ Սերժ Սարգսյանի դեմ. Ժամանակ
Gohar Vardanyan
2,364
ՀՀԿ-ականները Գերմանիա կատարած այցն են ամփոփում
Gohar Vardanyan
1,932
Կոտայքի մարզպետը 68 գրառման համար ՖԲ-ի օգտատիրոջ է դատի տվել
Gohar Vardanyan
1,731
Ավելին Քաղաքականություն բաժնից
Հյուսիսային Կորեայի առաջնորդը դստեր հետ տանկով շրջել է
1 րոպե
120
Ճապոնիան 73 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայում
1 րոպե
81
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
165
ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի պատկերով մետաղադրամի դիզայնը
1 րոպե
87