Քաղաքականություն
«Սերժ Սարգսյանը հաջող կերպով թռավ արանքից». Արման Մելիքյան
Gohar Vardanyan
408 դիտում
Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խնդիրը մեզ համար այն չէ, որ կոչ է արվում ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, այլ այն, թե ինչ պայմաններով, իսկ եթե ավելի կոպիտ ասելու լինենք, թե կողմերից որ մեկի կենսական շահերի ոտնահարման արդյունքում պետք է այդ խաղաղությունը հաստատվի: Ըստ էության տարածքների հանձնումն անձամբ հրապարակավ երաշխավորած Սերժ Սարգսյանը հաջող կերպով թռավ արանքից մայիսին, բայց մինչ այդ անհրաժեշտ ամեն բանն արեց, որպեսզի իր հաջորդի ձեռքով տարածքների հանձնումն իրականություն դառնա:
Ընդ որում Սերժ Սարգսյանի արդարացումն այն էր, որ տարածքները հանձնվելու են Արցախին անկախ կարգավիճակ շնորհելու դիմաց, մինչդեռ այժմ կարգավիճակի մասին խոսակցությունները մարել են: Դա էլ իր կառավարման վերջին երկու տարիների ընթացքում գրանցված բանակցային «ձեռքբերումն» է եղել, ապրիլյան պատերազմի հետ միասին:
Մենք կարող ենք ունենալ արդյունավետ արտաքին քաղաքականություն, որը կապահովագրի մեզ անիմաստ ու վտանգավոր տարաբնույթ կորուստներից, բայց դրա համար Հայաստանի իշխանությունները պետք է նախ քաղաքականություն վարել ցանկանան, ապա այն մշակելու և իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական ներուժը ներգրավեն»:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
547
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
415
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
345
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
213