Այլ
Վորոնեժում վթարված ավտոբուսը եղել է Ադրբեջանից, ոչ Հայաստանից
Gohar Vardanyan
400 դիտում
Հունվարի 24-ի լուսադեմին ՌԴ Վորոնեժի մարզում վթարի ենթարկված «Մերսեդես սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսը Ադրբեջանից է եղել: Այդ մասին SHANTNEWS.am-ի ռուսաստանյան թղթակից Վահե Ավանեսյանը ճշտել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից, որտեղից հաղորդել են, որ ստացված պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում՝ երկու ավտոբուսներից որևէ մեկը հայկական պետհամարանիշ չունի, դրանցում ՀՀ քաղաքացիներ չեն եղել, իսկ վթարված միկրոավտոբուսը ունեցել է ադրբեջանական պետհամարանիշ՝ 20ES706:
Վահե Ավանեսյանի ձեռք բերած տեղեկություններով՝ միկրոավտոբուսի զոհված վարորդի ինքնությունը հայտնի է՝ Մամեդով Էլչին Բախտիար օղլի, ծնված 1970 թվականին:
Հիշեցնենք, որ ըստ ռուսական ԶԼՄ-ների հաղորդած տեղեկության՝ հունվարի 24-ի լուսադեմին՝ ժամը 05:45-ին, Վորոնեժի մարզում բախվել են «Մերսեդես սպրինտեր» և Pegarus մակնիշի ավտոբուսներ:
Միկրոավտոբուսի 49-ամյա վարորդը տեղում մահացել է, ևս մեկ ուղևոր ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումները վերադարձրեք կամ հրաժարական տվեք. Հրապարակ
Gohar Vardanyan
4,579
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 25-ամյա Անահիտը որոնվում է որպես անհետ կորած. նա հղի է
Gohar Vardanyan
1,757
Անվտանգության աշխատակիցն աշխատավայրից 1 տոննա դիզվառելիք է գողացել
Gohar Vardanyan
1 րոպե
395
Վթար Վորոնեժի շրջանում․ հայկական համարանիշով միկրոավտոբուսի վարորդը տեղում մահացել է
Gohar Vardanyan
1 րոպե
298
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
201
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
203
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
228
Լուրերը մեկ տողով. Հայաստանյան բարեփոխումներ, գերիների հարց և տարածաշրջանային լարվածություն
1 րոպե
235