Քաղաքականություն
Դատավորներին ճորտ դարձրած նախկին բռնապետը խոսում է իրեն «ապօրինի ազատազրկելու» մասին. Նարեկ Սարգսյան
Gohar Vardanyan
538 դիտում
Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանրագույն հանցագործության մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել բանտից, որտեղ խփել է ցինիկության բոլոր ռեկորդները։
Այսպես, դատավորներին ճորտ դարձրած նախկին բռնապետը խոսում է իրեն «ապօրինի ազատազրկելու» մասին։ Երկրի կեսն այլ պետությանը պարտքի դիմաց տված ապիկարը խոսում է ներկա իշխանության «տկար քաղաքականության» մասին։ Ծնված օրից պոպուլիզմով զբաղված մարդը (հիշեք թեկուզ տխրահռչակ «Արմենիկումը») խոսում է ներկա իշխանության «պոպուլիզմի» մասին։
Ղարաբաղի բանակցային մանդատը (հիրավի ֆանտաստիկ ձեռքբերում) Ադրբեջանին սկուտեղի վրա նվիրած «նախագահը» խոսում է ներկա իշխանության «բանակցային վրիպումների» մասին։ Օրենքը և սահմանադրությունը բոլոր հնրավոր ձևերով և դիրքերով բռնաբարած ընտրակեղծարարը խոսում է ներկա իշխանությունների կողմից «օրենքի բռնաբարման» մասին։ Տասնյակ քաղբանտրարկյալներ բանտերը լցրած հիշաչարը խոսում է իր` «քաղբանտարկյալ» լինելու մասին։
Իր անգրագիտությամբ Հայաստանը 10 տարի խայտառակածը խոսում է իր գործի` «պատմության խայտառակ էջ լինելու մասին»։ Միտինգ վարողին փողով վարձած վարձու ֆեյքերի բանակի «հրամանատարը» քաջալերում է իբր իր «զինակիցներին»։
Կեղծիքներով, ահաբեկումներով ու կաշառքով իշխանությունը բռնազավթած սահմանադրախախտը խոսում է ազատության գաղափարի մասին։ Եվ վերջապես հերյուրանքներով, խարդավանքներով և սպանություններով իշխանությունը 10 տարի բռնազավթած պետական մասշտաբի հանցագործին դեռ հերիքում է ցինիկությունը` հայտարարելու, որ «տեղի ունեցողը խիստ ժամանակավոր մի բան է»։
Իմ 100%-ոց քաղաքացիական աջակցությունը ներկա իշխանություններին, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի և մյուս աղմկահարույց սպանությունների հեղինակները և կոռուպցիոն սխեմաներով երկիրը թալանած հանցագործները ամենախիստ պատիժը ստանան»։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
547
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
415
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
346
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
213