Քաղաքականություն
Յուրի Խաչատուրովը դիմելու է ՄԻԵԴ. պաշտպան
Gohar Vardanyan
1 րոպե
390 դիտում
ՎՃռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Tert.am-ի հետ զրույցում պաշտպան Միհրան Պողոսյանը նշել է, որ Վճռաբեկ դատարանը հաշվի չի առել իրենց կողմից առաջ քաշված բազմաթիվ հարցերը` սկսած նրանից, որ կալանքը հնարավոր չէ թույլատրելի լինի, երբ առաջադրված մեղադրանքի հետ առնչությունը հաստատված չէ, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիության, պաշտպանական իրավունքի խախտման հետ կապված հարցերը:
«Մենք Վճռաբեկ դատարանի հետ կապված նաև հարց էինք բարձացրել այն մասին, ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնազերծված խոսակցություններից ակնհայտ է, որ Յուրի Խաչատուրովին կալանավորելը չի հետապնդել իրավական նպատակ, այլ ունեցել է ոչ իրավական նպատակ, եղել է որոշ անձանց ցանկությունների արդյունք և ապօրինի նպատակներին հասնելու միջոց, մասնավորապես ակնհայտ էր, որ խոսակցության մեջ նշում էին` թողեք կալանավորվի, հետո կխոսի, այսինքն` կալանքը հետապնդում էր խոսելու նպատակ: Վճառաբեկ դատարանը այս հարցին ևս ուշադրություն չէր դարձրել, ստանդարտ, շաբլոնային որոշում էր, ինչը խոսում է այն մասին, որ հերթական անգամ խուսափել են արդարդատությանը նպաստող ակտ կայացնելուց »,-նշել է նա:
Միհրան Պողոսյանն ասել է, որ այսպիսի պայմաններում արդարդատությունը ստիպված կլինեն փնտրել ՄԻԵԴ –ում:
«Ակնհայտ է, որ առնվազն կալանքի որոշման ոչ իրավաչափ լինելը, կլասիկ երևում է: Հայաստանյան ատյանները սպառված են արդեն, կդիմենք ՄԻԵԴ»,-շեշտել է նա:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը):
Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ 5 մլն գրավ։ Նրա կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ դատարանի որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում։ Դատարանը, սակայն, մերժել էր բողոքը, ինչից հետո բողոք էր ներկայացվել Վճռաբեկ դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
547
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
413
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
345
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
212