Քաղաքականություն
Ինչու նախագահը դեռ չի շտապում տեղափոխվել Բաղրամյան 26
Gohar Vardanyan
304 դիտում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախագահականում դեռ չեն պատրաստվում տեղափոխվել Բաղրամյան 26, քանի որ վարչապետի աշխատակազմն ամբողջովին չի տեղափոխվել կառավարության շենք: Մենք տեղեկացանք, որ Բաղրամյան 26-ում է նստելու նաեւ «Հայաստան» հիմնադրամը, որն արդեն իսկ տեղափոխվել է այնտեղ։
Հիշեցնենք, որ «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն Արմեն Սարգսյանն է, եւ նա է նպատակահարմար գտել, որ հիմնադրամը եւս գտնվի այդ հասցեում: Մեր տեղեկություններով` հետաքրքիր «ռակիրովկա» է տեղի ունենալու նաեւ Մաշտոցի 47-ի հետ կապված, որի առնչությամբ մամուլը գրեց, որ այն դառնալու է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակը, որն այժմ տեղակայված է Բաղրամյան 26-ում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` դեռ վերջնականապես հայտնի չէ, թե որտեղ է լինելու Փաշինյանի տիկնոջ նոր գրասենյակը, քննարկվում է նաեւ Հանրապետության հրապարակ տեղափոխվելու տարբերակը։ Փոխարենը հայտնի է, որ Պետական վերահսկողական ծառայությունը` Դավիթ Սանասարյանի ղեկավարությամբ, տեղափոխվելու է Մաշտոցի 47»:
Շարունակությունըՙ օրաթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի ուղերձը բանտից
Gohar Vardanyan
2,634
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
555
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
424
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
355
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
220