Այլ
Կարագանդայում սպանության գործով կասկածվող ադրբեջանցին ցուցմունք է տվել. ո՞վ է սպանել ղազախին
Gohar Vardanyan
1 րոպե
1,112 դիտում
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանի կալանավորման ժամկետի երկարաձգման որոշման դեմ նրա փաստաբանների բողոքը դատարանը կքննի երկուշաբթի: SHANTNEWS-ի աղբյուրը հայտնեց, որ իրենց ևս լուրեր են հասել այն մասին, որ ծեծկռտուքին մասնակից, սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին:
«Երկուշաբթի պարզ կլինի` Նարեկին ինչ է սպասվում, եթե Ղազախստանից պաշտոնական գրությունը գա: Նարեկի նկատմամբ քրեական հետապնդումը չեն դադարեցնի, քանի որ նա, ամեն դեպքում, մասնակից էր ծեծկռտուքին, բայց սպանության հոդվածը կհանեն, դա շատ կարևոր է: Իսկ թե այդ հոդվածը հանելուց հետո նրան ինչ է սպառնում, չենք կարող ասել, մինչև քննությունը չվերջանա: Հոդվածում մի քանի կետ կա, եթե կանխամտածված մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրեն, 6 տարով կազատազրկեն, եթե չէ, տուգանքը վճարելով դուրս կգա»,- ասաց նա:
Աղբյուրը տեղեկացրեց` Նարեկի փաստաբանները տեսակցել են, նրա հետ ամեն ինչ նորմալ է, Նարեկին հաղորդել են, որ ադրբեջանցին խոստովանել է:
«Ասացինք, որ գոնե մի քիչ ուրախանա»,- նշեց մեր զրուցակիցը:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումները վերադարձրեք կամ հրաժարական տվեք. Հրապարակ
Gohar Vardanyan
4,578
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կան զոհեր ու վիրավորներ
Gohar Vardanyan
1 րոպե
2,698
Ծեծկռտուք Երեւանի դպրոցներից մեկում. վնասվածք աչքի ու ողնաշարի շրջանում
Gohar Vardanyan
650
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Բուք և մերկասառույց ավտոճանապարհներին
Gohar Vardanyan
1 րոպե
456
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
199
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
202
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
227
Լուրերը մեկ տողով. Հայաստանյան բարեփոխումներ, գերիների հարց և տարածաշրջանային լարվածություն
1 րոպե
235