Քաղաքականություն
Լոռու մարզում ՔՊ–ականների «արշալույսները» խաղաղ չեն. Փաստ
Gohar Vardanyan
1 րոպե
487 դիտում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզում ՔՊ–ականների «արշալույսները» խաղաղ չեն: Պարզվում է` մարզում ՔՊԿ–ն մի քանի «ճակատով» է աշխատում: Մեր տեղեկություններով՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դժվարություններ ունի իրավիճակին լիարժեք տիրապետելու եւ կուսակցականներին համախմբելու հարցում:
Դրա հիմնական «մեղավորներից» մեկը նախկին փոխմարզպետ, ներկայումս «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր դարձած Արամ Խաչատրյանն է: Խաչատրյանն ընտրություններից առաջ իր մերձավոր ՔՊ–ականներին ասել էր, որ կուսակցությունն իրեն է սատարում, որ մարզպետը չի առաջադրվելու, իսկ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ համապետական ցուցակում է, ավելին՝ ամենայն հավանականությամբ, կմնա նախարար, եւ, այսպես կոչված, «մարզային» ձայներն իրեն առանձնապես չեն հետաքրքրում:
Մեր տեղեկություններով, հետագայում այս ամենի պատճառով Պապիկյանը լուրջ խոսակցություն է ունեցել Խաչատրյանի հետ, գործին խառնվել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թերթի աղբյուրները պնդում են, որ Արամ Խաչատրյանն իր քարոզարշավի համար լուրջ գումարներ է ծախսել. նա մարզում շուրջ 50 գրասենյակ էր բացել եւ ինտենսիվ քարոզչություն էր իրականացնում: Դե, իսկ արդյունքում մարզում նա գրավեց առաջին տեղը, ու հիմա էլ ամեն ինչ անում է կուսակցության մարզային կառույցում իր դիրքերն ամուր պահելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի ուղերձը բանտից
Gohar Vardanyan
2,634
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
555
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
424
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
355
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
220