Քաղաքականություն
Տեր-Հովակիմյանին կալանավորելիս տարակուսանքներ են եղել. վերջինս ԱԱԾ նախկին ղեկավարի բարեկամն է
Gohar Vardanyan
1 րոպե
357 դիտում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 24-ի իր համարում տեղեկացրել էր, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի դեմ թավշյա հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործը նոր ընթացք է ստացել, նրան մեղադրանք է առաջադրվել եւ կալանավորելու որոշում կայացվել:
Սակայն ՀՀ քննչական կոմիտեն շտապեց հերքել այդ լուրը, ասելով, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Բայց երեկ՝ հունվարի 25-ին նույն ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ Տեր-Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 եւ 190-րդ հոդվածներով, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրան կալանավորելու համար: Ասել է, թե մեր տեղեկությունները հաստատվեցին:
Մինչ այդ, ըստ մեր աղբյուրների, իրավապահ համակարգը տեւական ժամանակ տարակուսանքների մեջ է եղել. Տեր-Հովակիմյանը բարեկամական կապերի մեջ է ԱԱԾ նախկին ղեկավար գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանի հետ եւ այդ պատճառով նրան կալանավորելու հարցում երկար էին մտածում»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի ուղերձը բանտից
Gohar Vardanyan
2,634
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
555
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
425
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
355
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
220