Քաղաքականություն
10.000 դրամ, 0.5 լիտրանոց օղի, կոնյակ և ձեռքի ափի չափով չիր․ ՊԵԿ-ի պարգևատրումների իրական պատկերը
Gohar Vardanyan
1,785 դիտում
Վերջին շաբաթների ընթացքում բացահայտված պարգևատրումներից թերևս ամենաաղմկահարույցը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեինն էր. մեկ անձի համար մինչև 9 մլն 60.000 դրամ պարգեւատրումը շատերի զարմանքն ու զայրույթն առաջացրեց: Ի դեպ՝ ստացողը եղել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, իսկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ 8 մլն 55.000 դրամով է պարգեւատրվել:
ՊԵԿ նախագահը չհերքելով պարգևատրումների լուրը, հավելել է, որ պարգևատրվել են բոլոր հարկային ծառայողները՝ իրենից սկսած՝ մինչև տեսուչ և հավաքարար։
ԼՈՒՐԵՐ com-ը ՊԵԿ-ի մի քանի աշխատակիցներից տեղեկացավ, որ միայն ամենաբարձր օղակի ներկայացուցիչներն են իրենց «մարդ զգացել»: Պարզվում է, որ Դավիթ Անանյանի՝ մյուս աշխատակիցների պարգևատրումների վերաբերյալ արած հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, սակայն արձանագրենք, որ ցածր օղակի ներկացուցիչները, որոնք եթե ոչ ամենակարևոր, ապա շատ կարևոր աշխատանքներ են կատարում, ստացել են 10.000-ական դրամներ, մեկական 0.5 լիտրանոց օղի և կոնյակ (անվանումը չենք նշում՝ գովազդ չդիտարկելու համար) և ձեռքի ափի չափով չիր:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Խառնաշփոթ, ոստիկաններ և բերման ենթարկված՝ ՎՏԲ բանկում
Gohar Vardanyan
1,039
Ղազախական ընկերությունը պատրաստվում է բենզին ներմուծել Հայաստան. «Հրապարակ»
Gohar Vardanyan
976
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
564
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
437
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
370
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
231