Քաղաքականություն
Ինչու ոստիկանը չի արձագանքել, երբ հարվածելիս են եղել Մանվել Գրիգորյանի մեքենային
Gohar Vardanyan
1 րոպե
390 դիտում
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյն անդրադարձավ հարցին, որ Մանվել Գրիգորյանի փաստաբաններն ահազանգել էին, որ նրա մեքենային հարվածելու ժամանակ այդտեղ ոստիկան է եղել և չի արձագանքել:
«Հնարավոր է, որ ոստիկան է եղել ներկա և այդպիսի գործողություն են թույլ տվել: Եթե ոստիկանը չի արձագանքել, ապա նա ենթարկվել է համապատասխան կարգապահական պատասխանատվության: Եթե այդ դեպքը լուսաբանվել է լրատվամիջոցներով, ապա ոստիկանությունն անպայման արձագանքել է, և այդ արձագանքը չի ուշացել՝ անկախ նրանից, թե որ ցույցի ժամանակ է դա տեղի ունեցել»,-ասաց Ղուկասյանը:
Նույն հարցին պատասխանեց նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով. «Երբեմն որոշ անհատներ սոցցանցերում պահանջում են ոստիկաններից լինել ավելի կոշտ, համապատասխան գործողությունների դիմել, բայց եկեք ընդունենք, որ ոստիկանն իր ցանկացած գործողություն պետք է անի օրենքի սահմաններում: Կոնկրետ արարքը կոնկրետ իրավիճակում կոնկրետ գործողություն է պահանջում:
Շատ հաճախ սիրողական մակարդակով գնահատականներ են հնչեցվում, որ պետք է բռնեին, տանեին, այդպես չէ: Ցանկացած ահազանգ ոստիկանությունում քննության առարկա դառնում է: Այդ առումով մենք շնորհակալ ենք, որ խնդիրներ են բարձրացնում: Բայց լինում են դեպքեր, երբ օգտատերը առանց որոշակի գիտելիքների՝ պահանջում է ոստիկանից ավելին, քան օրենքը նրան թույլ է տալիս»:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Հայաստանը ռուսական ՍՈւ–30ՍՄ կործանիչներ է գնել
Gohar Vardanyan
1,607
Կարեն Կարապետյանը գալիս է Հայաստան
Gohar Vardanyan
1 րոպե
1,273
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
583
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
456
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
385
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
243