Քաղաքականություն
ԱԱԾ-ում բոլորը կունենան նման բաճկոններ. «ՀՐԱՊԱՐԱԿ»
Gohar Vardanyan
384 դիտում
Հրապարակ թերթը գրում է.
«Վերջին շաբաթներին լայնորեն քննարկվեց նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանի անվանական բաճկոնը, որի վրա գրված են իր անունն ու «պատգամավոր» բառը։ Նա քննադատություններից պաշտպանվելու համար մատնացույց արեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ասելով, թե ինչու չեն քննադատում նրան՝ նման բաճկոն կրելու համար։
Վերջինիս բաճկոնի վրա էլ գրված են նրա անունը եւ «ԱԱԾ»։ Երեկ մենք Վանեցյանին հարցրինք, թե ումն է անվանական բաճկոնի գաղափարը, եւ ինչու է ինքը կրում։ «Ես որոշել եմ փոխել ԱԱԾ աշխատակիցների համազգեստը, իսկ այն անվանական բաճկոնն ԱԱԾ նոր՝ փորձնական համազգեստն է։ Առաջնահերթ փոխվելու են սահմանապահ զորքերի հսկիչ անձնագրային կետերի աշխատակիցների համազգեստները, քանի որ կարծում եմ, որ քաղաքացիները, գալով Հայաստանի Հանրապետություն, առաջին պետական աշխատողին, որ տեսնում են, դա հենց այդ զորքերի աշխատակիցներն են, ու կարծում եմ, որ պետք է փոխել նրանց սովետական հին համազգեստը»։ Կոստյո՞ւմն է, որ պետք է «գեղեցկացնի եւ» ԱԱԾ աշխատողին։ «Այո, պետք է լինի գեղեցիկ եւ աչքին հաճելի։ Այդ համազգեստն է, որ ես կրում եմ ու կարծում եմ, որ շատ գեղեցիկ է, եթե գեղեցիկ չլիներ, բոլորը չէին փորձի նմանվել ու կրել նման բաճկոններ»։
Վանեցյանն ասաց նաեւ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվանական բաճկոնն էլ ինքն է նվիրել՝ որպես փորձանմուշ։ ԱԱԾ տնօրենի խոսքով՝ համակարգի տարբեր ստորաբաժանումներ ունենալու են իրենց համար նախատեսված ու տարբերվող համազգեստ» ։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
ՀՀԿ-ականները Գերմանիա կատարած այցն են ամփոփում
Gohar Vardanyan
1,933
Հայաստանը ռուսական ՍՈւ–30ՍՄ կործանիչներ է գնել
Gohar Vardanyan
1,607
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
582
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
456
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
385
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
243