Քաղաքականություն
Արտակ Զեյնալյանը ցանկացել է ՔԿՀ-ում հանդիպել Ռոբերտ Քոչարյանին. կատեգորիկ մերժվել է. «Հրապարակ»
Gohar Vardanyan
339 դիտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունում բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում՝ ոչ միայն երկու փոխնախարարներին հեռացնելու ուղղությամբ, այլեւ Մհեր Եղիազարյանի մահվան «հանգամանքների» հետ կապված։
Նախարար Արտակ Զեյնալյանի մամլո խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նախարարի հրաժարականին վերաբերող հարցն առկախված թողեց:
Ի դեպ, համակարգում համառ լուրեր են շրջանառվում, որ Զեյնալյանը «Կենտրոն» ՔԿՀ-ում` Նաիրի Հունանյանին այցի «շրջանակներում» փորձել է հանդիպել նաեւ Ռ. Քոչարյանի հետ, սակայն Քոչարյանը կատեգորիկ մերժել է հանդիպել:
ԱՆ մամլո խոսնակն այս լուրն անվանեց «իրականությանը չհամապատասխանող», սակայն մեր աղբյուրները պնդում են լուրի իսկությունը: Ինչ վերաբերում է ԱՆ երկու փոխնախարարներին` Սուրեն Քրմոյանին եւ Արթուր Հովհաննիսյանին, մեր տեղեկություններով` Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ցանկանում են այս երկու պրոֆեսիոնալ փոխնախարարների պաշտոնում տեսնել իրենց ներկայացուցիչներին` անցումային արդարադատության ապագա ինստիտուտի լիարժեք գործունեության համար պլատֆորմ ունենալու նպատակով:
Ի դեպ, կառավարության մեր աղբյուրներն էլ պնդում են, որ միտում կա շրջվելու դեպի նախկին կադրերը։ Ավելին` չեն բացառում, որ մինչեւ փետրվար գլխավոր դատախազը կփոխվի, նոր դատախազի տեղակալների անուններ են հնչում, ասենք` ՀՀԿ-ական Ռուստամ Մախմուդյանի անունը, որն այս պահին աշխատում է Դատական դեպարտամենտում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
ՀՀԿ-ականները Գերմանիա կատարած այցն են ամփոփում
Gohar Vardanyan
1,933
Հայաստանը ռուսական ՍՈւ–30ՍՄ կործանիչներ է գնել
Gohar Vardanyan
1,607
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
582
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
456
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
385
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
243