Քաղաքականություն
Բացի պարգևավճարներից, ՊԵԿ աշխատակիցները միլիոններ են կուտակել. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
1 րոպե
332 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է` հայաստանյան լրատվամիջոցները չեն դադարում քննարկել ՊԵԿ աշխատողներին տրված պարգեւավճարները: Այս թեմայով իշխող «Իմ քայլը» խմբակցություն էր հրավիրվել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ի վերջո, ՊԵԿ-ում ահռելի պարգեւավճարներ են ստացել մարդիկ, որոնք, տարիներ շարունակ նույն ՊԵԿ համակարգում աշխատելով, միլիոններ են կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանցից մեկն էլ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման եւ հսկողության վարչության պետի տեղակալ Վահագն Սահակյանն է:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է, որ ունի 8 մլն դրամը գերազանցող 3 հատ կտավ, նաեւ 8 մլն դրամը գերազանցող ոսկու ձուլակտոր, զարդեր եւ ժամացույց, իսկ դրամական միջոցները կազմում են 30 հազար դոլար, 10 մլն դրամ եւ 20 հազար եվրո: Նա որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 741 հազար դրամ: Թե ինչպես է համեստ աշխատավարձով ետ գցել այդ ունեցվածքը, մնում է միայն ենթադրել»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
ՀՀԿ-ականները Գերմանիա կատարած այցն են ամփոփում
Gohar Vardanyan
1,933
Հայաստանը ռուսական ՍՈւ–30ՍՄ կործանիչներ է գնել
Gohar Vardanyan
1,607
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
582
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
456
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
385
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
243