Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քիչ խոսել. «Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
401 դիտում
«Փաստ» օրաթերթը գրում է, «Այն, որ նոր իշխանությունների թիմի անդամների զգալի մասի դեպքում նախընտրելին լռությունն է, գիտակցում են նաև թիմի ներսում: Արդեն իսկ այս կարճ ժամանակահատվածը ցույց է տվել, որ հատկապես պատգամավորական կորպուսի մի մասի հրապարակային ելույթներն ու հարցազրույցներն ավելի մեծ խնդիր են առաջացնում իշխանությունների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, քան ընդդիմադիր ամբողջ դաշտը միասին:
Շատերի համոզմամբ, այստեղ գործ ունենք փորձի պակասի հետ, որը գուցե լրացվի ժամանակի ընթացքում: Իսկ մինչ այդ, մեր տեղեկություններով, Փաշինյանը հանձնարարել է սահմանափակել պատգամավորների հարցազրույցները: Իսկ ահա միջազգային կառույցներում մեր երկրի պատվիրակությունների կազմում ընդգրկված՝ «Իմ քայլի» անդամ պատգամավորներին ընդհանրապես արգելել է հարցազրույցներ տալ՝ արտաքին քաղաքական դաշտում ևս, մեղմ ասած, «լյապերից» խուսափելու համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
ՀՀԿ-ականները Գերմանիա կատարած այցն են ամփոփում
Gohar Vardanyan
1,933
Հայաստանը ռուսական ՍՈւ–30ՍՄ կործանիչներ է գնել
Gohar Vardanyan
1,607
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
583
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
456
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
385
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
243