Քաղաքականություն
Փաշինյանն անդրադարձել է ֆեյք լուրերին
Gohar Vardanyan
300 դիտում
Հայաստանի նման երիտասարդ ժողովրդավարության համար ազատ խոսքի իրավունքի պաշտպանությունն ավելի կարեւոր է, քան կառավարությանը կեղծ լուրերից պաշտպանելը։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, Քյոլնի տեխնիկական համալսարանում հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով կեղծ լուրերի մասին հարցին։
«Վերջերս մենք կեղծ լուրերի թեմայով քննարկում ունեցանք Դավոսում։ Մենք բոլորս ընդունեցինք, որ գաղափար չունենք, թե ինչ կարող ենք անել այս խնդրի հաղթահարման համար։
Սակայն, Հայաստանի պես երիտասարդ ժողովրդավարությունների համար, կարծում եմ, ազատ խոսքի իրավունքի պաշտպանությունը ավելի կարեւոր է, քան կառավարությանը կեղծ լուրերից պաշտպանելը»,- ասել է վարչապետը եւ հավելել, որ սխալ կլինի իշխանությունը օգտագործել կեղծ լուրերը սահմանափակելու համար, քանի որ այդպիսի դեպքերում մարդկանց ազատ խոսքի իրավունքը ոտնահարելու վտանգ կա. «Կեղծ լուրերն այսօր լուրջ խնդիր են բոլոր երկրների կառավարությունների համար, սակայն մեր կառավարության եւ անձնապես ինձ համար, որովհետեւ հայաստանյան սոցցանցերում մեծ քանակությամբ կեղծ լուրեր կան իմ, իմ ընտանիքի, իմ գլխավորած կառավարության, մեր քաղաքական թիմի, ներկա վիճակի մասին, սակայն մեզ համար սխալ գայթակղություն կլինի մեր իշխանությունը օգտագործելը ինչ-որ մեկի խոսքի ազատությունը սահմանափակելու համար, որպեսզի մեր լսարանին հեռու պահենք կեղծ լուրերից»,-նշել է վարչապետը` ընդգծելով, որ կեղծ լուրերի դեմ պայքարում լավագույն միջոցը կրթությունն ու մեդիագրագիտության բարձրացումն է, որը կօգնի հասարակությանը տարբերել կեղծ լուրերը:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
ՀՀԿ-ականները Գերմանիա կատարած այցն են ամփոփում
Gohar Vardanyan
1,933
Մենք մեր ժողովրդի հետ քայլել ենք, որ քայլենք դեպի անդո՞ւնդ. Փաշինյանն անկեղծացել է
Gohar Vardanyan
1,390
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
587
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
460
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
389
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
246