Քաղաքականություն
Ինչո՞ւ են սլաքները ինձ ուղղում.Կոստանյան. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
312 դիտում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը կրկին բողոքի են դուրս եկել՝ պնդելով, որ իրավապահ համակարգը ոչինչ չի անում հանցագործությունները բացահայտելու համար: Ավելին, նրանք հայտարարում են, որ այդ գործերը կոծկելու հարցում մեծ դեր ունի ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կոստանյանը պնդել է, թե իր պաշտոնավարման օրոք կասեցված գործերը վերաբացվել են, դրանցից մեկով նույնիսկ սպա կա դատապարտված: Միաժամանակ, իր հասցեին քննադատությունների վերաբերյալ Կոստանյանն ուշագրավ ակնարկ է արել. «Դուք մտածեք, թե ինչու են սլաքները ինձ ուղղում, քանի որ չեմ հասկանում, չեմ ցանկանա գնալ այն կանխավարկածով, որ որոշ անձինք այս հանգամանքը ուզում են օգտագործել ինձ վարկաբեկելու նպատակով: Ես երեք տարի է՝ ինչ գլխավոր դատախազ չեմ, այդ դեպքում ինչո՞ւ գործերը չեն բացահայտվել:
Եվ մի բան էլ՝ ես զինդատախազ եմ նշանակվել 2011-ին, իսկ այդ գործերը իմ նշանակումից 1, 5, 10 տարի առաջվա են: Ես չբացահայտված գործ չեմ ունեցել, մնացած հետեւությունները դուք արեք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Նախկին օլիգարխը սկսել է ցուցմունքներ տալ Սերժ Սարգսյանի դեմ. Ժամանակ
Gohar Vardanyan
2,365
ՀՀԿ-ականները Գերմանիա կատարած այցն են ամփոփում
Gohar Vardanyan
1,933
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
587
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
459
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
388
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
246