Քաղաքականություն
Ուսանողի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
Gohar Vardanyan
451 դիտում
Ուսանող, ակտիվիստ Գեղամ Ադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Պարոն Փաշինյան, հեղափոխության ընթացքում և այսօր էլ, Դուք շարունակում եք կրկնել, որ իշխանությունը ժողովրդի ծառան է, որովհետև իշխանությունն այլևս պատկանում է ժողովրդին։ Ես հավատացած եմ, որ այս խոսքերը Ձեր շուրթերից հնչում են անկեղծորեն, բայց Ամուլսարի հարցում կառավարությունը կարծես խուլ լինի, և Ձեր բացակայության ընթացքում ՏԿԶ նախարարությունը փորձ է անում ճնշել Ջերմուկի ավագանուն, որպեսզի այն չեղարկի նախկինում կայացված որոշումը, ըստ որի՝ Ջերմուկի տարածքում արգելվում է մետաղական հանքարդյունաբերությունը։
Դուք քաջատեղյակ եք, թե ինչ է ժողովուրդը մտածում տվյալ հանքի շահագործման վերաբերյալ և թե ինչ մեծ բողոքի ալիք կառաջանա, եթե այնուամենայնիվ հանքը շահագործվի։ Կոչ եմ անում թեկուզ երկրից դուրս գտնվելով՝ կարգի հրավիրել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, որը դեմ է գնում Ջերմուկի բնակչության կողմից ընտրված ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ մարմնին՝ ավագանուն»։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
Նախկին օլիգարխը սկսել է ցուցմունքներ տալ Սերժ Սարգսյանի դեմ. Ժամանակ
Gohar Vardanyan
2,365
ՀՀԿ-ականները Գերմանիա կատարած այցն են ամփոփում
Gohar Vardanyan
1,933
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
604
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
473
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
408
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
258