Քաղաքականություն
Վիրավորում ստացած զինվորները կարող են աշխատանքի անցնել ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում․ Վանեցյան
Gohar Vardanyan
394 դիտում
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այսօր իր ընդմիջման ժամն անցկացրեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում:
Անդրադառնալով հարցին, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող երիտասարդներն աշխատանք գտնելու խնդիր ունեն՝ ԱԱԾ պետը նշեց, որ ինչպես ԱԱԾ-ում, այնպես էլ ՀՖՖ-ում մեծ սիրով պատրաստ են աշխատանքի ընդունել նրանց:
«ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ զրույցում տեղեկացա, որ կարող ենք ներկայացնել մեզ մոտ աշխատելու համար անհրաժեշտ պահանջները, և այդ երիտասարդներն համապատասխան վերապատրաստումներից հետո ձեռք կբերեն պահանջված հմտություններն ու կանցնեն աշխատանքի»,-ասաց ԱԱԾ պետը՝ ավելացնելով, որ այն սպաներն ու զինվորները, ովքեր վիրավորում են ստացել ծառայության ժամանակ և առողջական խնդիրների պատճառով չեն կարող ծառայել բանակում, կշարունակեն աշխատել ԱԱԾ-ում կամ ՀՖՖ-ում:
Արթուր Վանեցյանը նշեց նաև, որ այդ հարցը կլինի իր հսկողության ներքո՝ ներգրավելով զինվորներին ու սպաներին ԱԱԾ-ի ու ՀՖՖ-ի աշխատանքներում:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Նախկին օլիգարխը սկսել է ցուցմունքներ տալ Սերժ Սարգսյանի դեմ. Ժամանակ
Gohar Vardanyan
2,365
ՀՀԿ-ականները Գերմանիա կատարած այցն են ամփոփում
Gohar Vardanyan
1,933
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
604
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
473
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
408
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
258