Քաղաքականություն
Ի՞նչ է քննարկվում «Իմ քայլի» նիստում, որն այս րոպեներին ևս ընթանում է
Gohar Vardanyan
399 դիտում
Ազգային ժողովում շարունակվում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողներն ԱԺ անցակետում հնարավորություն ունեցան զրուցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, որը որոշ մանրամասներ ներկայացրեց նիստի ընթացքում քննարկվող հարցերից։
«Քննարկում ենք վերջին 1 ամսվա ընթացքում տեղի ունեցած գործընթացները, վարչապետը Դավոսի հետ կապված տեղեկություններ ներկայացրեց, թե ինչ է քննարկվել, ինչ խոսակցություններ են եղել, և թե կառավարության ծրագիրը երբ պետք է բերվի հանձնաժողովներին։ Երկուշաբթի կառավարության ծրագիրը ոչ վերջնական տարբերակով կգա ԱԺ, հավանաբար, կառավարության կառուցվածքի նախագիծն էլ կլինի»,- մանրամասնեց պատգամավորը։
Հարցին, թե մարզպետներն ինչո՞ւ են խմբակցության նիստին մասնակցում, նա ասաց, որ միայն մարզպետներ չեն նրանք, այլև ՔՊ վարչության անդամներ։
Սակայն նա հերքեց դիտարկումը, թե այսօր ԱԺ-ում ոչ թե խմբակցության, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստն է։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը չի ցանկանում խմբակցության նիտտից, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մանրամասներ ասել։
«Հանդիպման ֆորմատը փակ է, որևէ պատգամավոր չի կարող ինֆորմացիա ասել»,- լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Բաղդասարյանը։
Դիտարկմանը, որ պատգամավորը հանրությանն է ծառայում, Բաղդասարյան արձագանքեց․ «Ես ու դուք ծառայում ենք հանրությանը, սակայն հիմա, որ ես ու դուք պայմանավորվենք, որ փակ քննարկում կլինի, ձեր կողմից տեղեկատվության քննարկումը խախտում չի՞ լինի»,-եզրափակեց Նիկոլայ Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ այսօր լրագրողներին հնարավորություն չի տրվել մտնել ԱԺ շենք, փոխարենը նրանք անցակետում են։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
«Կարծում եմ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ի՞նչ կասեք» :))))))))) ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան
Gohar Vardanyan
3,435
Նախկին օլիգարխը սկսել է ցուցմունքներ տալ Սերժ Սարգսյանի դեմ. Ժամանակ
Gohar Vardanyan
2,365
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
605
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
474
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
410
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
259