Քաղաքականություն
Լիլիթ Մակունցը՝ վարչապետի հետ 4 ժամ տևած հանդիպման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
448 դիտում
Նիստ չի եղել, եղել է հանդիպում վարչապետի և Կառավարության առանձին անդամների հետ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով խմբակցության փակ նիստին։
«Զարմանալի որևէ բան չկա՝ այս հանդիպումների հետ կապված, ավելին՝ բավականին հաճախ են նման հանդիպումներ լինելու, որովհետև կարիք կա, որ օրենսդիրն ու գործադիրն իրենց անելիքները սինխրոնիզացնեն»,- ասաց նա։
Ըստ Մակունցի՝ 4 ժամ տևած հանդիպման ընթացում բավականին շատ հարցեր են քննարկվել։ Նրա խոսքով՝ խոսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Դավոս և Գերմանիա կատարած այցելություններից, խոսել են նաև պարգևավճարներից, ինչպես նաև առանձին մի շարք այլ հարցերի մասին։
«Քանի որ հանդիպումներն աշխատանքային են, կարծում եմ՝ ըմբռնումով եք մոտենում, որ ես շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, թե պատգամավորից յուրաքանչյուրն ինչ դիրքորոշում է հայտնել այս կամ այն հարցի հետ կապված: Բայց շատ կարևորում եմ այս հարթակն ու այս գործելաոճը, որովհետև այստեղ քննարկվում են բոլոր խնդիրները, արդեն մեր հետագա անելիքները պարզ են»,-նշեց Լիլիթ Մակունցը:
Ինչ վերաբերում հարցին՝ հնարավոր չէ, որ Նիկոլ Փաշինյանը Դավոս իր այցի մանրամասները ԱԺ բոլոր խմբակցություններին ներկայացներ՝ հաշվի առնելով նաև այն, որ խորհրդարանական կառավարման երկիր ենք, Լիլիթ Մակունցը պատասխանեց․ «Մենք խոսում ենք աշխատանքային հանդիպման մասին, որևէ տեղեկատվություն չկար, որ արդեն չի հրապարակվել, բայց եղել են դետալներ, մանրամասներ, որը մեզ ներկայացվել է: Եթե լինի անհրաժեշտություն, վստահ եմ՝ մյուս խմբակցություններին ևս վարչապետը կներկայացնի, եթե նրանք դա ցանկանան»:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
«Կարծում եմ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ի՞նչ կասեք» :))))))))) ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան
Gohar Vardanyan
3,435
Նախկին օլիգարխը սկսել է ցուցմունքներ տալ Սերժ Սարգսյանի դեմ. Ժամանակ
Gohar Vardanyan
2,365
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
604
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
473
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
408
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
259