Քաղաքականություն
ՊԵԿ պարգևավճարներից ևս խոսել են այսօրվա դռնփակ նիստում. ի՞նչ է սպասվում
Gohar Vardanyan
449 դիտում
«Միայն Պետեկամուտների կոմիտեի հետ չէ, որ լինելու է հանդիպում: Եթե մենք ուզում ենք որոշումներով ու լուծումներով հանդես գալ, իսկ մենք ուզում ենք դա, ապա չենք կարող միայն մի գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման արդյունքում ներկայացնել լուծում կամ առաջարկ: Խնդիրը համապարփակ կուսումնասիրենք: Այս պահին լուծում չկա:
Եվս մի գերատեսչություն կուսումնասիրենք, կհասկանանք, թե ինչպիսի օրենսդրական նախաձեռնությունների կարիք կա, դրա կարիքը կա՞, թե՞ ոչ: Իսկ ՊԵԿ պարգևավճարների ընդհանուր բյուջեն ուղիղ կեսով՝ 50 տոկոսով, կրճատվել է 2019 թվականի համար: Այս խմորումներն արդեն իսկ արձագանք ստացել են և լուծումներ ստանում են»,- խոսելով այսօր կայացած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, կառավարության անդամների ու մարզպետների հետ դռնփակ հանդիպման մասին, ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա նշել է նաև, որ ավելի քան 4 ժամ տևած քննարկումների ժամանակ խոսել են վարչապետի վերջին այցելություններից՝ Դավոս և Գերմանիա, պարգևավճարներից, եղել են նաև առանձին թեմաներ: Հպանցիկ քննարկել են նաև կառավարության կազմը, որևէ խորքային քննարկում չի եղել, քանի որ «այն դեռևս կառավարության քննարկման առարկա է»:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
Ելքը Նիկոլի օր առաջ հրաժարականն է. Շարմազանովի հայտարարությանն արձագանքել է Ալեն Սիմոնյանը
Gohar Vardanyan
2,149
ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+․ Արյունալի շնամարտի փաստով նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
1,313
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
604
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
473
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
408
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
258