Քաղաքականություն
Դա սարկազմ էր, ես չեմ առաջարկել դրոշը փոխել․ Ալեն Սիմոնյան factor.am
Gohar Vardanyan
1 րոպե
447 դիտում
Համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել Ազգային ժոզովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ օրհներգը փոխելու առաջարկը։ Factor am -ը թեմայի շուրջ զրուցել է Ալեն Սիմոնյանի հետ։
Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցի հարցազրույցից հատված.
-Պարոն Սիմոնյան, ձեզ քննադատողներն ասում են՝ բոլորը խնդիրները լուծել եք, մնացել է օրհնե՞րգը։ Ինչո՞ւ եք որոշել այդ հարցը դարձնել օրակարգային։
-Ես միշտ էլ ասել եմ, որ օրհներգը լավը չի, բայց հիմա հանրությանն առաջարկել եմ քննարկել, չեմ առաջարկել փոփոխել, որևէ նախաձեռնությամբ հանդես չեմ եկել։ Այս քննարկումներից հասկացել եմ, որ գործող օրհներգի հետ կապված խնդիրներ կան, և մեծ մասի մոտ այն գոհունակություն չի առաջացնում։ Իհարկե, ամենակարևոր հարցը դա չէ, բայց այդպես միշտ ինչ-որ կարևոր հարցեր են լինելու։ Ես գտնում եմ, որ ինչպես նավն անվանես, այն այնպես էլ առաջ կգնա։ Չեմ համարում, որ թշվառ, անտեր օրհներգը մեր Հայաստանին սազական է։
-Եռագույնին էլ անդրադարձել եք Ձեր ֆեյսբուքյան էջում՝ գրելով, որ պետք է եռագույնին խաչ ավելացնել։
-Դա սարկազմ էր, ես վստահ եմ՝ այս հոդվածը կարդալու են քչերը, կարդալու են այն վերնագիրը, որ դնելու եք։ Սակայն հասկացա, որ լրատվամիջոցներին ձեռնտու է այդ վերնագիրը, իսկ մարդկանց էլ՝ մեկ նախադասություն կարդալ, այլ ոչ թե մեկ էջ։ Կրկնում եմ՝ դա սարկազմ է եղել, չեմ առաջարկել դրոշ փոխել
։ -Ուշագրավ է, որ օրհներգը փոխելու հետ կապված անգամ ձեր խմբակցությունում չեն կիսում ձեր տեսակետը։
-Ինչ ասեմ, դեմ են, թող դեմ լինեն։ Այն, ինչ ես մտածել եմ, կիրագործեմ, լուծումը գտել եմ։ Չեմ կարծում, որ որոշում կայացնողը ես եմ կամ Արման Բոշյանը, որոշումը կկայացվի շատ մեծ մասշտաբով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
«Կարծում եմ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ի՞նչ կասեք» :))))))))) ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան
Gohar Vardanyan
3,435
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,761
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
604
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
473
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
408
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
258