Քաղաքականություն
Մենք փողոցային չենք. Առևտրականները բողոքի ցույց են իրականացնում կառավարության դիմաց
Gohar Vardanyan
309 դիտում
Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա են անցկացնում Բագրատաշենի անցակետում ուղեբեռի թույլատրելի քաշի սահմանափակման դեմ բողոքող առևտրականները: Նրանց խոսքով` Ստամբուլ-Երևան ավտոբուսներով Բագրատաշեն հասնելով` պարզել են, որ ունեն միայն անձնական 25 կգ ուղեբեռ տեղափոխելու թույլտվություն:
Նրանք Կառավարության շենք մտնող՝ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին կանգնեցրին ու խնդրեցին լսել իրենց խնդիրը լսել։
«Մեզ անցակետում ասում են, որ միայն անձնականի իրավունք ունենք: Մեզ թույլատրվում ա 25 կգ` մեր հիգիենայի պարագաները, հագուստը: Ուզում ենք` գոնե 15-20 կգ ավելացում տան, որ կարողանանք գոնե ընտանիքի անդամներին նվեր բերենք»,- ասաց ցուցարարներից մեկը:
Վլադիմիր Կարապետյանի` դիմումը գրավոր ձևակերպելու առաջարկին` անմիջապես ընդդիմանալով` ցուցարարները նշեցին. «Երկու ամիս ա, գրավոր ենք ուղարկում: Գրավոր է'լ չենք ուզում»:
Առևտրականները նշեցին, որ չեն ցանկանում, որ տարածքում աշխատեն լրագրողները, և իրենց խնդիրը պաշտոնյաները լսեն իրենց սենյակներում նստած: Նրանք պահանջեցին ընդունել իրենց. «Վերջ, փողոցում չենք խոսում, մենք փողոցային չենք, գիտե՞ք: Մենք ամեն մեկս մեր տան անձն ենք»:
Վլադիմիր Կարապետյանը խոստացավ հետամուտ լինել. «Ես կբարձրացնեմ էդ հարցը, ՊԵԿ կկապվեմ, կհասկանամ»,- խոստացավ նա:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,761
«Կարծում եմ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ի՞նչ կասեք» :))))))))) ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան
Gohar Vardanyan
3,435
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
612
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
479
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
416
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
263