Քաղաքականություն
«Զիբիլիքս»․ «ՍԱՍ»-ի տնօրենը դատապարտվեց տուգանքի
Gohar Vardanyan
1 րոպե
582 դիտում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց «Զիբիլիքս» անվանումը ստացած՝ Երևանի ավագանու 2017 թ մայիսի 14-ի ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու գործով դատավճիռը:
Դատավճռով՝ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտրական շտաբի պետ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը դատապարտվեցին տուգանքի՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:
Գործով անցնող մյուս ամբաստանյալները՝ Արմեն Ազոյանը, Երվանդ Բեգլարյանը, Աշոտ Գևորգյանը, Հովհաննես Գալստյանը, Մինաս Շահինյանը, Ալեքսան Խաչատրյանը, Տարոն Սարգսյանը, Սեյրան Հակոբյանը դատապարտվեցին 2 միլիոն 300 հազար դրամ տուգանքի, իսկ Հեղինե Փոքրարյանն էլ դատապարտվեց 2 միլիոն 250 հազար դրամ տուգանքի:
Նշենք, որ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը միջնորդել էր 3-ական տարվա ազատազրկման դատապարտել Հրայր Անտոնյանին եւ Ստեփան Սահակյանին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւանի ավագանու 2017 թ մայիսի 14-ի ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու եւ դրան օժանդակելու համար մեղադրանք էր առաջադրվել 11 անձի։
Հիշյալ քրեական գործը դեռ 2017-ի հուլիսին կարճվել էր՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: ԵԼՔ-ը բողոքարկել էր ՀՔԾ-ի որոշումը եւ 2018թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա՝ դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` քրեական գործով նախաքննություն կատարելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,761
«Կարծում եմ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ի՞նչ կասեք» :))))))))) ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան
Gohar Vardanyan
3,435
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
611
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
478
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
415
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
262