Քաղաքականություն
Սամվել Բաբայանը առաջարկել է Արցախի շուրջ միասնական փաստաթուղ մշակել
Gohar Vardanyan
285 դիտում
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանն առաջարկում է պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին բանակցային գործընթացի համար միասնական փաստաթուղթ մշակել: Այս մասին Բաբայանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
«Քաղաքական ուժերը, Հայաստանի ղեկավարության գլխավորությամբ, պետք է նստեն, ընդհանուր մի փաստաթուղթ մշակեն, որով առաջնորդվելու է ոչ միայն Փաշինյանը»,- ասել է Բաբայանը:
Նա նշել է, որ այդ փաստաթղթի բովանդակությանը ծանոթ պետք է լինի նաև ժողովուրդը, մասնավորապես, թե կողմերը ինչ զիջումների են պատրաստվում գնալ:
Լրագրողի հարցին՝ Սամվել Բաբայանը հնարավոր համարո՞ւմ է, որ Արցախի հարցով կարող են գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերվել, վերջինս այսպես է արձագանքել.
«Այսպես ձևակերպեմ. ժամանակին եղել է՝ գաղտնի, ոչ գաղտնի, պայմանավորվել են, արդեն համաձայնվել են ինչ-որ փոխզիջումների, բայց վերջում չի ստացվել: Եկեք դա քննարկենք: Պատճառն այն է, որ չի լինելու դա, ինչքան էլ դուք գաղտնի քննարկեք, համաձայնվեք, մի սեղանի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնության գաք կամ Ադրբեջանը դիմի միջազգային կազմակերպություններին, գերտերություններին հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար, հայկական կողմը գա համաձայնության էս հարցում կամ մյուս հարցում, կներեք, չի ստացվելու: Դա չլինող հարց է»,- ասել է Բաբայանը:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,761
Գեւորգ Սաֆարյանը Օսիպյանին լակոտ անվանեց․ Միջադեպ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ
Gohar Vardanyan
1,702
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
629
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
488
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
437
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
270