Քաղաքականություն
«Զիբիլիքսի» գործով նոր զարգացումներ կլինեն
Gohar Vardanyan
262 դիտում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2017թ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու` «Զիբիլիքսի» անունը ստացած հայտնի քրեական գործով մեղադրյալները՝ ՀՀԿ Արաբկիրի կառույցի ղեկավար Հրայր Անտոնյանն ու եւս 8 հոգի, պատժվեցին 2,5-ական միլիոն դրամ տուգանքով:
Միայն թե նկատենք` այս գործը նախկին իշխանությունների օրոք կոծկվել էր եւ վերաբացվեց թավշյա հեղափոխությունից հետո: Բայց արի ու տես, որ հիմա էլ պետության դեմ հանցանք կատարելու՝ ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվողները բավական մեղմ պատժի արժանացան:
Քանի որ մեղադրող կողմը պահանջում էր 3 տարվա ազատազրկման դատապարտել նրանց, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց՝ արդյոք կբողոքարկեն դատավճիռը` պահանջելով կալանավորել նրանց: Սակայն երեկվա դրությամբ դեռ որոշում չէին կայացրել, դատավճիռը ստանալուց եւ ծանոթանալուց հետո կորոշեն:
Նկատենք, որ ՀՔԾ-ում էլ այս գործի անջատված մասով քննություն է ընթանում պարզելու կազմակերպիչներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,761
«Կարծում եմ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ի՞նչ կասեք» :))))))))) ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան
Gohar Vardanyan
3,435
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
627
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
488
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
436
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
270