Քաղաքականություն
Հայաստանի վարչապետի հանդիպումն Իրանի հոգևոր առաջնորդի հետ «կանաչ լույս» կդիտվի». Վարդան Ոսկանյան
Gohar Vardanyan
265 դիտում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փետրվարի վերջին ՀՀ վարչապետի՝ Իրան այցի ընթացքում մեր դիվանագիտությունը պետք է ամեն ջանք գործադրի նաև այս երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ սեյյեդ Ալի Խամենեիի հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։
Աշխարհում ամենաազդեցիկ ղեկավարների շարքում գտնվող Իրանի հոգևոր առաջնորդի հետ հենց թեկուզ արարողակարգային հանդիպման փաստն ինքնին արդեն «կանաչ լույս» կդիտվի իրանական անխտիր բոլոր մակարդակների կառույցների և պաշտոնյանների համար Հայաստանի հետ հարաբերությունները հնարավորին խորացնելու առումով։
Մյուս կողմից, հաշվի առնելով հատկապես ԵՊՀ-ում կենտրոնացած Հայաստանի իրանագիտական զգալի ներուժը, ըստ իս, ճիշտ կլիներ, որպեսզի Հայաստանի վարչապետը հատկապես այցելեր նաև Թեհրանում գործող «Իրանագիտության ինստիտուտ (հիմնադրամ)», որը ղեկավարում է Իրանի հոգևոր առաջնորդի ավագ եղբայր սեյյեդ Մոհամմադ Խամենեին և որտեղ հիանալի ճանաչում են ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը։ Թե ինչպիսի խիստ դրական ազդեցություն կարող է ունենալ Իրանի հոգևոր առաջնորդի և նրա ավագ եղբոր հետ միևնույն այցի ժամանակ Հայաստանի վարչապետի հանդիպումը երկկողմ հարաբերությունների վրա, կարծում եմ՝ լրացուցիչ բացատրությունների կարիք չի պահանջում»։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,761
Գեւորգ Սաֆարյանը Օսիպյանին լակոտ անվանեց․ Միջադեպ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ
Gohar Vardanyan
1,702
Ավելին Քաղաքականություն բաժնից
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, պարզապես այն դեռ ոչ ոք չի հայտարարել
1 րոպե
111
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
640
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
501
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
452