Քաղաքականություն
Հող հանձնող իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում․ Արայիկ Հարությունյան
Gohar Vardanyan
1 րոպե
304 դիտում
Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին։
«Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, որ 2017 թ.-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ բանակցել է զիջումների մասին։ Կուզեի պարոն Բաբայանին և մեր հանրությանը տեղեկացնել, որ նախագահ Սարգսյանն իր կառավարման տարիներին բանակցային գործընթացի վերաբերյալ միշտ էլ բաց է եղել Արցախի իշխանությունների հետ, և բոլոր հարցերը քննարկվել են փոխադարձ հարգանքի ու երկխոսության պայմաններում։
Հաջորդը. հիշատակված հայտնի հանդիպումը կամ ավելի ճիշտ հանդիպումները տեղի են ունեցել ոչ թե 2017 թ.-ին, այլ 2016 թ.-ի ապրիլ և հուլիս ամիսներին, որտեղ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, այն է՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ հետնահանջ չի կարող լինել, և պետք է հակամարտության վերջնական կարգավորման մեջ Արցախի բնակչության անվտանգությունը բացարձակ կերպով երաշխավորված լինի։
Հ.Գ. «Հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, հայրենադարձության ծրագիր չի իրականացնում, ներդրումների ու պետական միջոցների հաշվին տարածքային համաչափ զարգացման քաղաքականությամբ չի զբաղվում, ի վերջո՝ առաջնագիծն ու բանակը չի ամրացնում։
Ուստի, հորդորում եմ զերծ մնալ այսօրինակ շահարկումներից։ Դրա փոխարեն յուրաքանչյուրս մեր ունեցած հնարավորությունների չափով կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկենք հայրենիքի երկարաժամկետ պաշտպանության ու զարգացման ուղղությամբ»,- գրել է Արայիկ Հարությունյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,761
Գեւորգ Սաֆարյանը Օսիպյանին լակոտ անվանեց․ Միջադեպ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ
Gohar Vardanyan
1,702
Ավելին Քաղաքականություն բաժնից
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, պարզապես այն դեռ ոչ ոք չի հայտարարել
1 րոպե
117
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
640
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
501
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
454