Քաղաքականություն
Մեծ պրոբլեմներ կլինեն, ճգնաժամեր կլինեն, բայց պետք է գնանք այդ ճանապարհով․ Փաշինյան
Gohar Vardanyan
1,187 դիտում
Մենք դիսոնոնսի մեջ ենք, մեծ պրոբլեմներ կլինեն, ճգնաժամեր կլինեն, բայց կապ չունի, պետք է գնալ էդ ճանապարհով, որովհետև դա է ինտեգրացիայի ճանապարհը։ Որոշ գործառույթներ պիտի արտապատվիրակենք մասնավոր սեկտորին, գիտական սեկտորին, որ կարողանանք մեր աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպել։ Այս մասին այսօր կառավարության նիստում՝ բուհական և գիտահետազոտական լաբորատորիաների ֆինանսավորման կարգի փոփոխության մասին որոշման քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ պետությունը պիտի շատ կոնկրետ խնդիր դնի գիտահետազոտական կենտրոնների առաջ։ «Անցած տարի մի շրջաբերական էինք ուղարկել, որտեղ նախարարություններից խնդրել էինք այն թեմաները, որոնց ուղղությամբ իրենք կուզեին, որ հետազոտություններ իրականացվեին, և նույն ասպիրանտական թեմաները առաջարկեինք հենց դրանք, որ անհրաժեշտ էին նախարարություններին։ Գուցե ևս մեկ անգամ դրանք շրջանառեի՞նք և ստանանք թեմաները, որոնք թույլ կտան ավելի կիրառական դարձնել այդ հետազոտությունները»,– առաջարկեց նա։
Ըստ Փաշինյանի՝ առաջին քայլը, որ պետք է պետությունն անի բոլոր հարցերի համար, որոնց լուծում է փնտրում, ոչ թե առաջին հերթին որևէ տեղից փորձագետ բերելն է, այլ՝ խնդիրը լուծել՝ այն ներհայաստանյան գիտական միջավայրին արտապատվիրակելով։ «Մենք իրենց առաջ պիտի դնենք այդ հարցերը։ Սա պիտի լինի կառավարության առաջին խնդիրը. անել մաքսիմումը, որ մեզ հուզող հարցերի պատասխանները ստանանք։ Եթե նույնիսկ չենք կարող հենց սկզբից ստանալ որակով, կապ չունի, մենք պիտի քայլ առ քայլ գնանք, որպեսզի մեր գիտական պոտենցիալը զարգանա և իրենք էլ, ի վերջո, ներգրավված և ինտեգրված զգան այս ողջ բարեփոխումների գործընթացին։ Մենք պիտի գնանք այս ուղղությամբ։ Թե չէ անընդհատ խնդիրների առաջ ենք կանգնելու։»,– ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,761
Գեւորգ Սաֆարյանը Օսիպյանին լակոտ անվանեց․ Միջադեպ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ
Gohar Vardanyan
1,702
Ավելին Քաղաքականություն բաժնից
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, պարզապես այն դեռ ոչ ոք չի հայտարարել
1 րոպե
100
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
639
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
500
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
450