Քաղաքականություն
Սերժ Սարգսյանը 2017-ին Արցախի իշխանությունների հետ զիջումների հարցն է քննարկել․ Բաբայան
Gohar Vardanyan
412 դիտում
Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը, «Ազատության» հետ խոսելով «Իգլայի»
գործով իր դատավարության մասին, նշեց, որ ինքը գնալու է մինչև վերջ՝ արդարացման համար, նույնիսկ մինչև Եվրադատարան։
«Այդ հոդվածները երկուսն էլ համաներման տակ են ընկել, կարող էի և չբողոքել, բայց ես բողոքել եմ և գնալու եմ արդարացման,
որովհետև բոլորը գիտեն, որ Վրաստանից ոչ ոք հրթիռ չի բերել Հայաստան։ Սուտ է»,- ասաց Բաբայանը։
Նա պնդեց, որ իրեն մեկուսացրել են ոչ միայն Սեյրան Օհանյանին աջակցելու համար, այլև կոնկրետ Ղարաբաղի հարցի
պատճառով․ «Ղարաբաղցիներին հարցրեք՝ 2017 թվականին Հայաստանի այն ժամանակվա գործող նախագահը ձեզ հետ ինչի՛
մասին է բանակցել, ի՛նչ զիջումներ պետք է անեիք, ո՛նց պետք է անեիք։ Ղարաբաղի ղեկավարությանը այդ հարցերն ուղղեք, որ
հիմա բլբլում էին, թող էն ժամանակ բլբլային»։
Բաբայանն անգամ անուններ նշեց, որ հարցեր ուղղեն Ռազմիկ Պետրոսյանին և Արմո Ծատրյանին, թե ի՛նչ էին քննարկում 2017
թ․ դահլիճում հավաքված։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,761
Գեւորգ Սաֆարյանը Օսիպյանին լակոտ անվանեց․ Միջադեպ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ
Gohar Vardanyan
1,702
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
629
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
489
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
440
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
270