Քաղաքականություն
Թուրքիայում դատապարտում են Հայոց ցեղասպանության օր նշելու մասին Մակրոնի հայտարարությունը
Gohar Vardanyan
1 րոպե
254 դիտում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր նշվելու մասին հայտարարությանը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:
«Խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը, առ այն որ ապրիլի 24-ն այսպես կոչված Հայոց ցեղասպանության հիշատակի օր է նշվելու: Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ է, որը ոչ մի իրավական հիմք չունի և հակասում է պատմական ճշմարտություններին»,- ասել է Էրդողանի խոսնակը:
Քալընը հավելել է. «Ոչ ոք չի կարող Թուրքիային մեղադրել նրա չկատարած հանցանքի մեջ և բիծ թողնել մեր պատմության վրա: Քննադատում ու մերժում ենք իր երկրում քաղաքական խնդիրներ ունեցող պրն. Մակրոնի կողմից իրավիճակը փրկելու նպատակով պատմական իրադարձությունները քաղաքական ապրանք դարձնելը:
Տառապանքները մրցակցության մեջ դնելը և քաղաքական թեմա դարձնելը քաղաքական և բարոյական ստորություն է: Թուրքիան շարունակելու է աջակցել դրական նպատակ ունեցող ամեն տեսակ ջանքերին, որոնք արվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած դեպքերը համատեղ ցավի և արդար հիշողության մոտեցմամբ վեր հանելու համար»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի փետրվարի 5-ի որոշմամբ, Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակել
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,761
Գեւորգ Սաֆարյանը Օսիպյանին լակոտ անվանեց․ Միջադեպ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ
Gohar Vardanyan
1,702
Ավելին Քաղաքականություն բաժնից
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, պարզապես այն դեռ ոչ ոք չի հայտարարել
1 րոպե
107
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
639
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
500
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
452