Քաղաքականություն
Հեղափոխությունը խժռում է Ալեն Սիմոնյանին.Փաստ
Gohar Vardanyan
379 դիտում
Փաստ թերթը գրում է. «Մամուլում եւ սոցցանցերում վերջին մի քանի օրերի հիմնական թեման ՀՀ պետական օրհներգի եւ դրոշի փոփոխության շուրջ Ալեն Սիմոնյանի առաջ քաշած թեզերի քննարկումներն էին: Ընդ որում, Սիմոնյանի դեմ հակադրությունը սրվեց ոչ միայն ընդհանուր հանրային սեկտորում, այլեւ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում:
Պարզվում է, սակայն, որ բարձրացած աղմուկը այնքան էլ ինքնաբուխ չի եղել, այլ որոշակիորեն ուղղորդված է եղել: «Փաստի» տեղեկություններով՝ կառավարության ինֆորմացիոն ռեսուրսները համակարգող օղակները հանձնարարություն են տվել ՖԲ իրենց ակտիվին՝ թեման տակից «քլնգել»՝ արհեստական այլակարծություն ապահովելու եւ Ալեն Սիմոնյանին «իր տեղը ցույց տալու» համար:
Դա է պատճառը, որ իշխանական «ֆեյսբուքչիները» տարբեր դեմքերով եւ հատկապես ֆեյքերով ռմբահարում են ԱԺ փոխխոսնակին։ Բանն այն է, որ իշխանություններին դուր չի գալիս Ալեն Սիմոնյանի համեմատաբար գրագետ «փիառն» ու որոշակի ինքնուրույն քայլերի դիմելու համարձակությունը:
Դե ինչ, ինչպես ասում են, հեղափոխությունը խժռում է իր զավակներին, այս դեպքում՝ դեռեւս Ալեն Սիմոնյանին»:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,761
Գեւորգ Սաֆարյանը Օսիպյանին լակոտ անվանեց․ Միջադեպ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ
Gohar Vardanyan
1,702
Ավելին Քաղաքականություն բաժնից
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, պարզապես այն դեռ ոչ ոք չի հայտարարել
1 րոպե
78
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
639
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
499
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
449