Քաղաքականություն
Պարգևավճարի ֆոնդը աշխատավարձի ֆոնդի 30%-ի չափով կլինի․ Լենա Նազարյան
Gohar Vardanyan
1 րոպե
332 դիտում
Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
«Խորհրդարանական վերահսկողությունը գործնականում: Այսօր ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության հրավերով ԱԺ էր եկել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Մոտ 5 ժամ քննարկեցինք պարգևավճարների խնդրի ու Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված հարցերը:
Ուզում եմ տեղեկացնել, թե ինչ փոփոխությունների որոշումներ են կայացվել պարգևավճարների հարցում:
1. Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու: (Հնարավոր է, որ բացառություն լինի միայն ՊՆ-ն): Հիմնականում հենց այս ֆոնդերից են տարիներ շարունակ տրամադրվել պարգևավճարներ և սահմանված չի եղել պարգևավճարի վերին շեմ հանրային ծառայողի համար:
2. 2019թ.-ի բյուջեով յուրաքանչյուր պետական հաստատության համար պարգևավճարի ֆոնդ կնախատեսվի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով:
3. Քաղաքացիական ծառայության գրասենյակը մշակում է կառավարության որոշում, որը պետք է կարգավորի պարգևավճարների բաշխումը: Կարծում եմ՝ այս կարգի ամենակարևոր հարցը վերաբերում է վերին շեմ սահմանելուն յուրաքանչյուր պաշտոնի համար, որպեսզի ղեկավարն այդ շեմով սահմանափակված լինի՝ իրեն ու աշխատողներին պարգևավճարների տրամադրման ժամանակ:
4. Առաջին իսկ հնարավորության դեպքում արդեն մենք կնախաձեռնենք փոփոխություն Հանրային ծառայության մասին օրենքում, որպեսզի հրապարակվող հայտարարագրի մեջ երևա նաև պարգևավճարի չափը:
հ.գ. վերջին 10 տարում պարգևավճարների տրամադրման հարցում այսքան փոփոխություն չի եղել, որքան վերջին երեք շաբաթում եղավ»։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
Միքայել Մինասյանի «Պանարմենիան Մեդիա Գրուպը» դադարեցնում է գործունեությունը. հայտարարություն
Gohar Vardanyan
3,123
«եթե ուրիշ էժան տեղ գիտեք, տարեք»․ Ի՞նչ է տեղի ունեցել «Արաբկիր» ԲԿ-ում իրականում․ Արման Բաբլոյանը պարզաբանում է
Gohar Vardanyan
3,031
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում զգալի կտաքանա. 3-րդ համաշխարհայինն արդեն սկսվել է
1 րոպե
210
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, պարզապես այն դեռ ոչ ոք չի հայտարարել
1 րոպե
277
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
662
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
512