Քաղաքականություն
Ըստ շրջանառվող լուրերի՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվելու. մանրամասներ.Հրապարակ
Gohar Vardanyan
433 դիտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հատուկ քննչական ծառայությունում՝ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նախօրեին հարցաքննվել էր նաեւ Սերժ Սարգսյանը․ սա նրա երրորդ հարցաքննությունն էր։ Մենք տեղեկացանք, որ մոտ 1500 հարցից կազմված հարցաշար են նրան ներկայացրել, որի մեջ ոչ միայն Մարտի 1-ի թեման է։
Մասնավորապես, Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախարար եղած տարիներին, «Հարավկովկասյան երկաթուղու»՝ խոտանված ռելսերի վաճառքի դրվագով են հարցեր տվել։ Այս դեպքով քրեական գործ կա հարուցված։ Ըստ որոշ աղբյուրների, այդ գումարներից նախկին իշխանությունը ժամանակին զենք է ձեռք բերել։
ՀՔԾ-ն համառորեն չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի հարցաքննության մանրամասները։ Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահին աջակցող իրավաբանների խումբ է ստեղծվել, եւ ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր, որ նրան մեղադրանք է առաջադրվելու, անգամ կալանք են կիրառելու»:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
Միքայել Մինասյանի «Պանարմենիան Մեդիա Գրուպը» դադարեցնում է գործունեությունը. հայտարարություն
Gohar Vardanyan
3,123
«եթե ուրիշ էժան տեղ գիտեք, տարեք»․ Ի՞նչ է տեղի ունեցել «Արաբկիր» ԲԿ-ում իրականում․ Արման Բաբլոյանը պարզաբանում է
Gohar Vardanyan
3,031
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում զգալի կտաքանա. 3-րդ համաշխարհայինն արդեն սկսվել է
1 րոպե
183
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, պարզապես այն դեռ ոչ ոք չի հայտարարել
1 րոպե
271
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
662
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
511