Քաղաքականություն
«Ես նմա՞ն եմ «ասողի». Սիփան Փաշինյանը փակագծեր է բացում. Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
637 դիտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Փաշինյանն ինչո՞ւ է նախընտրել ԱԺ պաշտպանության հանձնաժողովը՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին` Նիկոլ Փաշինյանի եղբորորդուն։
«Բանակային ծառայությունս անցել է հատուկ նշանակության բրիգադում, այդ պատճառով»: Որտեղ՝ Երեւանո՞ւմ: «Ծառայել եմ Մոսկվայում»: Մոսկվայում` ՀՀ դեսպանատանը․ իդիլիա` ցանկացած շարքային զինծառայողի համար: «Այո, 4 ամիս ծառայել եմ Մոսկվայում` ՀՀ դեսպանատանը»: Նիկոլն այդ ժամանակ բանտում էր: «Այո, իմ ընտանիքը գտնվում էր բավականին բարդ վիճակում, ես ոչ մի կապ չեմ ունեցել այդ ժամանակ վարչապետի հետ»: Վարչապետ ասելով՝ Դուք, հուսամ, նկատի չունեք Տիգրան Սարգսյանին․ նա էր այդ օրերին վարչապետը։
համընկել է նրա բանտից ազատման հետ»: Բա ո՞նց եղավ, որ հասաք Մոսկվա։ «Ասեմ` այնտեղ ծառայում էին մարդիկ, ասենք՝ Տիգրանը»: Տիգրան ասելով՝ նկատի չունեք, չէ՞, Տիգրան Սարգսյանին։ «Օհ, ձեր լրագրողական էդ բաները. Տիգրանն իմ բանակային ընկերն է. ինձ կանչել են` ռուսերենիս իմացությունն են ստուգել, ես քննություն եմ հանձնել»:
Բայց որքա՜ն շատ ռուսերենի գերազանց իմացությամբ մարդիկ Մոսկվա չեն մեկնում՝ ծառայելու: «Հստակ կարող եմ ասել մեկ բան, որը կտա թերեւս ձեր ամիսներ տեւող «հետաքննության» պատասխանը. իմ ընտանիքն այդ պահին գտնվում էր բարդ կացության մեջ, զորամասում, կարող եմ ասել` սպայակազմը, այսպես ասեմ՝ խիստ էր ահավոր` հատկապես իմ նկատմամբ, եւ ես չգիտեմ` դա քաղաքական նկատառումով էր, թե ոչ, արդյունքում նման որոշում կայացվեց»:
Տեղեկություններ կան, որ Դուք «ասող» եք, մանավանդ՝ Տուվուշում ու ՊԵԿ համակարգում։ «Դուք հիմա ինձ հետ հարցազրույց եք վարում. ես նմա՞ն եմ «ասողի»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
Միքայել Մինասյանի «Պանարմենիան Մեդիա Գրուպը» դադարեցնում է գործունեությունը. հայտարարություն
Gohar Vardanyan
3,123
«եթե ուրիշ էժան տեղ գիտեք, տարեք»․ Ի՞նչ է տեղի ունեցել «Արաբկիր» ԲԿ-ում իրականում․ Արման Բաբլոյանը պարզաբանում է
Gohar Vardanyan
3,031
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում զգալի կտաքանա. 3-րդ համաշխարհայինն արդեն սկսվել է
1 րոպե
525
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, պարզապես այն դեռ ոչ ոք չի հայտարարել
1 րոպե
331
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
676
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
525